Քաղաքական

09.10.2020 17:59


Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

Ադրբեջանը հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով: Այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը:

Նրա խոսքով՝ դա կապված է այն տեղեկույթան հետ, թե ՀՀ երկրորդ նախագահն Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» զենք ու զինամթերք է տեղափոխել:

«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նման քայլի գնացող անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվում»,-հավելել է պաշտոնյան:

Երեկ մամուլում տեղեկություներ էր հրապարակվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է բերվել մեծ քանակությամբ զենք:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը