Հենց նոր ենք վերադարձել Հադրութից․ ռուս լրագրողները հերքել են քաղաքը գրավելու մասին Ալիևի հայտարարությունն ու լուսանկար հրապարակել (տեսանյութ)
Այն ժամանակ, երբ տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ իբր Հադրութ քաղաքը գրավելու մասին, քաղաքում եղել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու ռուս լրագրողներ։
«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ռուսական WarGonzo-ի լրագրողները ևս հերքել են Ալիևի հայտարարությունը։
«Ալիևը հայտարարել է, թե ազատագրել է Հադրութը։ WarGonzo նախագծի թիմը հենց նոր է վերադարձել Հադրութից։ Այն Արցախի պաշտպանական բանակի վերահսկողության տակ է»,-գրել են նրանք։
Քիչ անց լրագրողները նաև իրենց լուսանկարն են ներկայացրել Հադրութից:

Աղբյուրը՝ tert.am
в.