Քաղաքական

10.10.2020 09:03


«Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման համաձայնագիրը հրադադարի հնարավորություն է». Կոնստանտին Կոսաչով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման համաձայնագիրը հրադադարի հնարավորություն է». Կոնստանտին Կոսաչով

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղի է ունեցել գլխավորը՝ քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը: Առկա է եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի հնարավորություն: Ավելի լավ է դա, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են յուրայինների, գերիների և սպանվածների վրա: Եվ նրանք պետք է իմանան այդ մասին: Այդ իսկ պատճառով նրանք չպետք է լինեն և ոչ մի կողմից»,-գրել է Կոսաչովն իր ֆեյսբուքյան էջում:

Քաղաքական գործչի կարծիքով՝ այժմ գլխավոր պատասխանատվությունն ընկած է հակամարտության կողմերի վրա: Նա նշել է կրակի դադարեցման ռեիժիմի կոնկրետ ձևաչափերի համաձայնեցման, գերիների և մահացածների մարմինների փոխանակման կազմակերպման, բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը:

«Այն, որ 10-ժամյա դժվարագույն խորհրդակցություններից հետո հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Դրա կարիքը, սակայն, չկա: Հսկայան կարևորության գործ է արվել»,-հավելել է Կոսաչովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը