Քաղաքական

10.10.2020 10:02


ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը․ հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև կրակի դադարեցումը

ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը․ հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև կրակի դադարեցումը
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։
***

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։

Տուժածներ չկան։

***

Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։

Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը