Քաղաքական

10.10.2020 10:29


Արայիկ Հարությունյանը հետաձգել է ասուլիսը

Արայիկ Հարությունյանը հետաձգել է ասուլիսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է հոկտեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,-տեղեկացնում է Արցախի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։

Ասուլիսը հրավիրվել էր ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի թողած հետևանքները և ժողովրդի անկոտրում պայքարը:

Այս խորագրի վերջին նյութերը