Թուրքիայում բռնկված հրդեհները միակ հայկական գյուղի մոտակայքում են (տեսանյութ)
Թուրքիայի Հաթայ նահանգում բռնկված հրդեհի օջախը գտնվում է Թուրքիայի միակ հայկական գյուղ հանդիսացող Վաքըֆի մոտակայքում։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ հրդեհը տարածվում է Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանից դեպի հարեւան երեք շրջաններ։
Մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանման որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ Հաթայ նահանգում եւ հատկապես Սամանդաղում հիմնականում ոչ թուրք բնակչություն են, հայեր, արաբներ, ալեւիներ, քրդեր։
Սամանդաղի շրջանում է գտնվում Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վագըֆը, որի բոլոր բնակիչները եւ գյուղապետը հայեր են։ Նրանք զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ, մշակում են նարինջ, կիտրոն, թուրինջ եւ այլն։

Աղբյուրը՝ news.am