Այս հումանիտար հրադադարը վերաբերում է մի քանի լոկալ տարածքի, որտեղ մարմինների փոխանակում կլինի, հակառակորդը շարունակելու է, և տեսանք՝ շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Լ. Ալավերդյան
Հումանիտար հրադադարը, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո արված հայտարարությանը, թե այսօր ժամը 12:00-ից հումանիտար հրադադար է հաստատվում արցախա-ադրբեջանական գոտում:
«Միշտ էլ պատերազմներից հետո հազարամյակներ շարունակ նման բան տեղի է ունեցել, երբ մարտերից հետո, ելնելով մարդկային, մարդասիրական չգրված, իսկ հիմա արդեն գրված նորմերից, հրադադար է հաստատվում շատ լոկալ տարածքներում, այն տարածքներում, որտեղ պետք է տեղի ունենա մարմինների երկկողմանի վերադարձը»,-պարզաբանեց նա, հավելելով, որ սա ամբողջ պատերազմի հետ որևէ կապ չունի, այդ լոկալ տարածքները շատ փոքր միջանցքներ են:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ եթե նկատենք, ապա ժամանակի առումով ոչ մի բան չեն ասել, թե քանի օրով, ինչը, ըստ նրա, նշանակում է հենց դա ավարտվի, այլևս այդ հրադադարն ուժի մեջ չի լինելու անգամ այդ լոկալ վայրերում:
Դիտարկմանը, թե ՊԲ-ն, ՊՆ-ն հայտարարեցին, որ հակառակորդը օդային հարվածներ է սկսել ԱԹՍ-ներով, սա ինչի՞ մասին է խոսում, հիմա էլ Կապանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ են հարվածներ հասցվել, վիրավորներ, անգամ զոհ կա, Ալավերդյանն արձագանքեց. «Կրկնում եմ՝ այս հրադադարը չի վերաբերում բոլոր վայրերին, այլ միայն այն մի քանի վայրերին, որտեղ տեղի են ունենալու մարմինների փոխադարձ վերադարձը: Դա ոչ մի բան չի նշանակում ընդհանուր ռազմական գործողությունների համար: Հակառակորդը շարունակելու է և արդեն տեսանք, որ շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Չի բացառվում, որ նա մի որոշ պահերի ավելի ուժգին հարվածներ է հասցնելու: Սա իր համար որևէ զսպող բան չի նշանակում ընդհանուր գործողությունների մեջ»:
Հարցին՝ ըստ նրա, ինչու բանակցությունները տևեցին այդքան երկար՝ 11 ժամ, բայց ընդամենը հումանիտար հրադադարի մասին որոշում կայացվեց, Ալավերդյանն ասաց, որ կրծես հենց սկզբից էլ խոսքը դրա մասին է եղել՝ հանդիպեն հենց այդ նպատակով: «Այն, որ 11 ժամ տևեց, դա նշանակում է, որ այդ մինիմալ կետերին էլ մեծ դժվարությամբ է ադրբեջանական կողմը գնացել: Չնայած՝ հայտարարվել էր, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար զուտ հումանիտար հարցերի շուրջ, ես համոզված եմ, որ ադրբեջանական կողմը փորձում էր լուծել այլ ռազմաքաղաքական հարցեր»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակցություններից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն ունենալ չի կարող, նա ասաց, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ոչ թե համանախագահ. «Այդ առումով այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան մնում է Մինսկի խմբի անդամ պետություններից, այնպես որ շատ ողջունելի է, որ հստակեցրել է՝ համանախագահների այդ ձևաչափն է մնում»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այստեղ կան այլ խութեր: «Դա նշանակում է, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու մասին խոսք չկա: Թեկուզ առերևույթ, բոլորը տեսնում են, որ ՀՀ բանակը չի մասնակցում և տեղի են ունենում ռազմական գործողություններ Արցախի և Ադրբեջանի միջև, բայց արի ու տես, որ պատերազմի գործողություններն անորոշ են համանախագահների համար, և նրանք չեն ուզում որևէ կտրուկ որոշում մտցնել՝ վերադարձնեն Արցախը ուղղակի բանակցային ձևաչափի մեջ, թեկուզ Արցախը երբևիցե ամբողջովին դուրս չի մղվել, որովհետև ամեն անգամ ընդգրկվում էր նա առանձին-առանձին հանդիպումների ժամանակ, համանախագահները, եթե այցելել են Բաքու, Երևան, ապա այցելել են անպայման նաև Ստեփանակերտ»,-ասաց նա: