Քաղաքական

10.10.2020 14:55


Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. Էդի Ռամա

Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. Էդի Ռամա

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԱՀԿ ալբանական նախագահության «Թվիթերի» էջից:

«Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,-ասված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը