Քաղաքական

10.10.2020 23:38


Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը

Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,-գրել է Պողոսյանը։

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երկու անգամ պայթյունի ձայն է լսվել:

Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծությունը շարունակվում է:

Այս պահին օդային տագնապը դեռ միացված է: Նոր հարվածներ չկան:

Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները։

«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը