Քաղաքական

10.10.2020 23:54


Ադրբեջանն իր զինվորների դիակները վերցնելու թույլտվությունն օգտագործել է պրովոկացիա անելու համար

Ադրբեջանն իր զինվորների դիակները վերցնելու թույլտվությունն օգտագործել է պրովոկացիա անելու համար

Ադրբեջանի Զինված ուժերը հումանիտար նկատառումներով կրակի դադարեցման ժամանակ իրենց ոչնչացված զինվորների դիակները վերցնելու թույլտվությունն օգտագործել են պրովոկացիա անելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դադարեցվել է այդ գործընթացը, որովհետև նման դեպքերը օգտագործում են պրովոկացիա անելու նպատակով»,-ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավելեց, որ հետայսու ՊԲ-ն այդ թույլտվությունը տալու է միայն Կարմիր Խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում:

Այս խորագրի վերջին նյութերը