Քաղաքական

11.10.2020 13:35


Իսրայելի իշխանությունը տեղյակ է, թե Ադրբեջանն ինչի համար է օգտագործում այդ ԱԹՍ-ները, այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը, որն ապրել է ցեղասպանություն. Ա. Հարությունյան

Իսրայելի իշխանությունը տեղյակ է, թե Ադրբեջանն ինչի համար է օգտագործում այդ ԱԹՍ-ները, այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը, որն ապրել է ցեղասպանություն. Ա. Հարությունյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն Իսրայելի իշխանությունները տեղյակ էին, որ օգտագործում են այդ ԱԹՍ-ները ոչ թե պաշտպանության այլ հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ դրանք օգտագործում: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, որ Իսրայելը հարվածային ԱԹՍ-ները տվել է Ադրբեջանին՝ պաշտպանության նպատակով, ի՞նչ է կարծում, արդյոք տեղյակ են, որ դրանք հարձակման համար են օգտագործվում:

«Դրա համար էլ եթե Իսրայելի իշխանություններն ասեն՝ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքն է մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր էլ մատակարարել և այս ցեղասպանության համար պատասխանաատու է նաև Իսրայելի իշխանությունը, որը ապրել է ցեղասպանություն»,-ասաց նա և հավելեց.

«Աշխարհում փողն է տիրում և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային արժեքները այլ Աստծո կողմից պարտադրված արժեքները: Տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ տեղյակ են բոլոր իշխանությունները և շարունակում են մատակարերել Ադրբեջանին»:

Այս խորագրի վերջին նյութերը