Քաղաքական

11.10.2020 19:18


Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահն անդրադարձել է հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին Արցախի ԱԺ-ի առաջարկը

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահն անդրադարձել է հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին Արցախի ԱԺ-ի առաջարկը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության ֆոնին տարածաշրջանում ազդեցության հավելյալ կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ կարող է կորսվել Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը:

Պատգամավորն ընդգծել է, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերի վերաբերյալ՝ կապված Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտական գործողությունների գոտում սիրիացի վարձկանների տեղակայման մասին լուրերը:

Վերջինս հիշեցրել է արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբերի մասին, որոնք առաջիկայում կսկսեն աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո:

«Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այսօրվա դրությամբ պետք չէ Ղարաբաղի շուրջ ծավալվող գոծընթացի վրա ազդեցության որևէ հավելյալ կետեր ստեղծել: Անհրաժեշտ է իրագործել այն բոլոր որոշումները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում: Հավելյալ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելն իմաստ չունի, քանի որ կկորցնենք ողջ երկխոսությունը, որն այսօր սկսվել է կառուցվել: Դրանց որոշումները կարող են չհամընկնել ԱԳ նախարարների պայմանավորվածությամբ ձևավորված աշխատանքային խմբի դիրքորոշման հետ»,-РИА Новости-ն հայտնել է Վոդոլացկին:

Նշենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ն ավելի վաղ կոչ է արել ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել hակաահաբեկչական համատեղ կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը