Քաղաքական

11.10.2020 22:33


Մերկելի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել է Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը

Մերկելի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել է Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը