Քաղաքական

12.10.2020 14:10


Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,-գրել է Արցախի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը