Ադրբեջանում գործ է հարուցվել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ, ով մեղադրվում է սահմանի անօրինական հատման, հակապետական կոչերի եւ ահաբեկչության կոչերի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1985 թվականին ծնված Սեմյոն Վլադիմիրովիչ Պեգովը, ով հանցավոր կապի մեջ է մտել Հայաստանում եւ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող անձանց հետ` ի հեճուկս «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի եւ ԱՀ միգրացիոն օրենսգրքի, առանց միջազգային մակարդակով սահմանված փաստաթղթերի եւ պետական սահմանի անցակետերից դուրս, այսինքն` Հայաստանի տարածքով մուտք է գործել Խանքենդի եւ գրավված այլ բնակավայրեր»,-հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Այս գործողությունների փաստի առթիվ ԱՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել 214-2 հոդվածներով (ահաբեկչության հանրային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հասարակական կոչեր) եւ 318.2 հոդվածներով (ԱՀ պետական սահմանի ապօրինի հատում):
«Գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության հայց է ուղարկել այն երկրի լիազոր կառույցներին, որի քաղաքացի է նշված անձը: Կատարվում է հետաքննություն»,-նշել են գերատեսչությունում:

Աղբյուրը՝ news.am