Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական գերատեսչության հաղորդագրությանը:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Լիբիայում և սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին:

Աղբյուրը՝ tert.am