Քաղաքական

13.10.2020 13:17


ՌԴ ՊՆ-ն անհանգստացած է ԼՂ-ում վարձկանների ներկայությամբ և ակտիվ մասնակցում է իրավիճակի կայունացման գործընթացին

ՌԴ ՊՆ-ն անհանգստացած է ԼՂ-ում վարձկանների ներկայությամբ և ակտիվ մասնակցում է իրավիճակի կայունացման գործընթացին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում, ինչի մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտնել են նախարարությունից:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՌԴ նախաձեռնության իրականացմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանը»,-նշել են նախարարությունում:

Մասնավորապես, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի վերաբերյալ բանակցություններ է վարել տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

«Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար հակամարտող կողմերի միջև բանակցություններին անցումը»,-ընդգծել են նախարարությունում:

Գերատեսչությունում անհանգստացած են Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին ԼՂ-ում հակամարտության տարածք ուղարկելու մասին տեղեկությամբ:

«ՌԴ պաշտպանության նախարարությանն առավել անհանգստացնում է տեղեկությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են բերվում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ»,-հայտնել են նախարարությունում:

Հաղորդվում է նաև, որ այդ անհանգստությունը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը