Քաղաքական

13.10.2020 13:27


Արցախի նախագահն ստորագրել է զինված պաշտպանությանն աշխարհազորի մասնակցության օրինագիծը

Արցախի նախագահն ստորագրել է զինված պաշտպանությանն աշխարհազորի մասնակցության օրինագիծը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին խորհրդարանի կողմից հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել Արցախի նախագահի նախաձեռնությամբ և կկանոնակարգի հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում են ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից հետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ…»,-նշել է Արցախի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը