Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մոսկվայում ավարտվեց։ Դրա արդյունքում ընդունվել է հայտարարություն: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։
«Հանդիպումը կայացել է, ընդունվել է հայտարարություն»,-ընդգծել են նախարարությունից։
Գործակալությունն այս պահին այլ մանրամասներ չի հաղորդում։
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 12–ին, Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am