Քաղաքական

13.10.2020 16:53


Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածություններին

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածություններին

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը