Քաղաքական

14.10.2020 16:43


Ստեփանակերտն ու Մարտակերտը կրկին հրետակոծվում են

Ստեփանակերտն ու Մարտակերտը կրկին հրետակոծվում են

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր ժամանակ առ ժամանակ լսվում են համազարկային կրակի հարվածների ձայներ։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դատելով կրակի ծավալից՝ այն իրականացվում է Ստեփանակերտից մոտ 20-40 կմ հեռավորության վրա։ Որ ուղղությամբ է տարվում կրակը, դժվար է ասել։ «Ղարաբաղի Պաշտպանության բանակի պատասխան կրակն այնքան ինտենսիվ չէ, որքան երկուշաբթի և երեքշաբթի օրերին»,–հաղորդում է ՌԻԱ Նովոստի ի թղթակիցը:

Միաժամանակ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ ակտիվ հրետակոծության տակ է գտնվում նաև Մարտակերտ քաղաքն ու դրա շրջակայքը։ «Մեր նկարահանող խումբը մտավ քաղաք, բայց չդադարող գնդակոծության պատճառով նկարահանումներ հնարավոր չեղավ կատարել»,–հաղորդում է մեր թղթակիցը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ Իսկ Մարտակերտի ուղղությամբ այսօր թշնամին կիրառել էր ռազմական ավիացիա։

Այս խորագրի վերջին նյութերը