Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ մտցնելու առաջարկը։
Լավրովը Sputnik ռադիոկայանին և այլ ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղում պետք է լինեն ռուս դիտորդներ, սակայն վերջին խոսքը հակամարտության կողմերինն է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղապահներ մտցնելու առաջարկը միանգամայն բնական է, քանի որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը` ամեն մեկն իր ձևով, հայտարարում է այս հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին։ Հիմա խոսքը երկու կողմերինն է, արդյոք նրանք պատրա՞ստ են, որ դա տեղի ունենա»,-հայտարարել է Զատուլինը այսօր ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա ուշադրություն է հրավիրել ԱՊՀ տարածքում խաղաղապահական առաքելությունների ռուս զինվորների և սպաների ներկայության բացառապես դրական փորձին։ «Մերձդնեստրյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայության գրեթե 30 տարվա ընթացքում փաստացի ոչ մի սրացում չի եղել»,-նկատել է նա։
Պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահը նաև հիշեցրել է, որ դիտորդներն այս, ինչպես և ցանկացած այլ հակամարտության դեպքում անփոխարինելի են դիմակայության լարումը նվազեցնելու համար: «Նաև ցանկացած դեպքում որոշելու համար, թե ով է հրադադարի ռեժիմը խախտողը։ Որպեսզի գոնե դիտորդների ներկայությամբ քաղաքացիական օբյեկտներին և բնակելի քաղաքներին հարվածներ չհասցնեն»,-եզրափակել է նա։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Sputnik-ին և այլ ռադիոընկերությունների հետ հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներից մեկը հայկական զինված ուժերի հեռացումն է հինգ շրջաններից, որը պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցքով, իսկ վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի դրանից հետո։