Ապրիլի 21-ին՝ժամը 22.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 53 հասցեում գտնվող Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրացող ավտոճանապարհին շրջվել է ավտոմեքենա և տուժածներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Դեռևս չպարզված հանգամանքներում «Կիլիկիա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Տ 7836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե հենապատին և թեքվել կողքի:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ,1975թ.-ին ծնված Արթուր Գրիգորյանին և ուղևորներ,1959թ.-ին ծնված Արուսյակ Հարությունյանին և 1962թ.-ին ծնված Վարդուհի Գրիգորյանին, որոնք տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան անվնաս դուրս է բերվել երթևեկելի մաս:
Շրջվել է Մատենադարանի դիմաց