Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև։
Երկու կողմից էլ ընդգծվել է հումանիտար հրադադարը կյանքի կոչելու կարևորությունը, որի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած առաջարկների հիման վրա։
ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում մերձավորարևելյան տարածաշրջանից ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ։ Ընդգծվել է համերաշխային ջանքերի անքննելի անհրաժեշտությունը՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով։ Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի հարցում։
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը

7or.am