Քաղաքական

14.10.2020 21:47


ՀԱՊԿ-ից ներկայացրել են, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավումը

ՀԱՊԿ-ից ներկայացրել են, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից: ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա»,-նշել է Զայնետդինովը:

Այս խորագրի վերջին նյութերը