Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ
–Հիմա Հայ ազգային կոնգրեսը պահանջում է արտահերթ խորհրդարանակա՞ն, թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ և ի՞նչ հերթականությամբ։
–Միայն նախագահական։
–Իսկ եթե բան չփոխվի և հերթական խարհրդարանական ընտրությունների ժամկետը գա, ապա Հայ ազգային կոնգրեսը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։
–Եթե ես խոսում եմ արտահերթ նախագահական ընտրությունների մասին, բնականաբար դա բացառում է այլ կարգի ընտրությունները, առավել ևս՝ հերթական։
–Խորհրդարանականին չե՞ք մասնակցելու։
–Եթե ես հիմա ամեն ինչ անում եմ և գնում եմ արտահերթ նախագահական ընտրությունների, ձեր հարցը դառնում է ավելորդ։
–Այդուհանդերձ՝ հետաքրքիր է, եթե մասնակցությունը լինի…
–Ձեր ասածը մեկ տարի հետո է, չէ՞։ Մենք խոսում ենք շատ արագ զարգացող գործընթացների մասին, մենք սպասում ենք ամսի 28–ին։ Իշխանությունը շատ հստակ հարցի պատասխան պետք է տա, և այդ հարցի պատասխանից կախված է մեր հետագա գործընթացը, որը մի քանի օրվա հեռավորության վրա։
–Իսկ ձեր կարծիքով՝ իշխանությունը կգնա՞ ընդառաջ քայլերի։
–Դա արդեն իրենց խնդիրն է։ Եթե խոհեմ լինեն, կգնան, որովհետև երեք պահանջները, որոնք դրված են ամսի 28–ի հանրահավաքի համար, Հայաստանի շահերից են բխում։
–Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելն արդյոք նմանատիպ քա՞յլ չէր։
–Մենք ունենք յոթ Սամսոն Խաչատրյան։ Մենք բանտում այս պահին ունենք յոթ Սամսոն Խաչատրյան կամ Սասուն Միքայելյան։
–Պարո՛ն Մանուկյան, ՀԱԿ անդամ, «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե կուսակցությունն արդեն 1 տարուց ավելի դիտորդի կարգավիճակ է ընդունել։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է դա պայամանվորված, և ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։
–Պարո՛ն Մանուկյան, դուք անընդմեջ շեշտում եք, որ ՀԱԿ–ը 18 ուժերի դաշինք է, բայց չէ՞ որ «Մարքսիստական» կուսակցությունը դուրս եկավ կազմից։
–Մեր ազգային ազատագրական շարժումը ոչնչացման եզրին է (ծիծաղում է)։ Դե, հիմա ավելի շատ են, քան 18–ը՝ հասարակական, քաղաքական միավորումներ կան, որ միացել են Կոնգրեսին, և ավելի շատ են իրականում, քան 18–ը։
–Եթե, ինչպես նշում են ՀԱԿ առաջնորդները, ՀԱԿ–ն այդքան ժողովրդավար կառույց է, ինչո՞ւ է այդ դեպքում կառույցի անդամներից մեկը նշում, որ իր կուսակցությունը դիտորդի կարգավիճակ է ընդունել։
–Հենց դա էլ ժողովրդավարության նշան է։
–Այսինքն՝ եթե մարդն իրեն սկսում է հեռու պահել մի կառույցից, որին հավատում էր ու որի կազմում պայքարում էր, դա ժողովրդավարությո՞ւն է։
–Բայց դուք եք ասում՝ դիտորդ է։
–Ես չեմ ասում, մեր կայքում տեղադրված է։
–Բան չունեմ ասելու, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում։
–Փաստորեն, որոշ ուժեր կամաց–կամաց սկսում են հեռանալ։
–Ասեմ, որ մոտեցող ուժերի քանակը շատ–շատ է։
–Իսկ մոտեցող ուժրը համազո՞ր են կամ նույն կշիռն ունե՞ն, ինչ հեռացողները։
–Իմ պատասխանը մեկն է. եկե՛ք հանրահավաքի՝ տեսեք ինչքան քանակ կա։ Ցանկությունները, մեկնաբանությունները, տեսակետներն իրավունք ունեն, անշուշտ, գոյություն ունենալու, բայց կա մի իրողություն՝ դա ժողովրդի այն քանակն է, որն աջակցում է Ազգային կոնգրեսին։ Բոլոր հաշվարկներն արեք այդտեղից։ Դա ելման կետն է, դա բազան է. ինչքան մարդ քեզ աջակցում է, դու այնքան ուժեղ ես, այդքան շատ ես ու վստահություն ունես։ Բազան ընդունեք մեր հանրահավաքին եկած մարդկանց քանակը։ Վերջ։ Այնտեղ՝ 18, ով ինչ ասեց, ով ինչ հերթականությամբ… դրանք բոլորն ածանցյալ փոքրիկ բաներ են։ Լուրջը, մեծը, որոշիչն ու ռեալը ժողովրդի քանակն է, որ ապրիլի 28–ին կտեսնեք։
–Պարո՛ն Մանուկյան, Կոնգրեսի հետագա քայլե՛րը։ Նայե՛ք, քիչ առաջ էլ ձեր համակիրներց հարցնում էին՝ ճի՞շտ է արդյոք տեմպը գցելը…
–Դուք դրա պատասխանն ինձնից լավ գիտեք՝ որոշումը կայացնում է ժողովուրդը։ Մեր որոշումները կայացվում են ժողովրդի քանակի, ոգու կազմակերպվածության հիման վրա։
–Ժողովուրդը չի՞ կայացրել իր որոշումը։
–Բա ինչո՞ւ է գալիս։ Ասում եմ՝այդ ժողովրդի կամքը, ոգին, մասնակցությունը մեզ թելադրում է հաջորդ քայլը։
–Հիմա չի՞ թելադրել հաջորդ քայլը։ Նախորդ հանրահավաքներին ժողովուրդը ներքևից պահանջում էր «Հիմա», բայց Լևոն Տեր–Պետրոսյանը չգնաց «Հիմա»–ին։
–Ո՛չ, չի թելադրել։ Ապրիլի 28–ին կգաք, կտեսնեք այդ ոգին և կտեսնեք, որ համահունչ, ադեկվատ որոշում կլինի մեր հաջորդ քայլին տեղում։
Արամ Մանուկյան

–Չգիտեմ, ծանոթ չեմ, անկեղծորեն՝ հայտարարությանը ծանոթ չեմ։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը