ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 2-ին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Հավաքական անվտանգության առաջիկա խորհրդի օրակարգը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կհաջողվի Հավաքական Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել առկա ձևաչափով: Նրա խոսքով՝ դա ճիշտ կլիներ՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը տիրում է գագաթնաժողովից առաջ։
Զասը պետության ղեկավարի հետ հանգամանորեն զրուցել է ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Ղրղզստանին ու Բելառուսին։
Գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն ոչ միայն կազմակերպությունում ռուսական նախագահության արդյունքները, այլև ապագա ծրագրերը։
Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ քննարկվում է խաղաղապահության հարցը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Բելառուս»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում-խմբ.) խաղաղապահության հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում է ընթանում»,–ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am
***