Քաղաքական

15.10.2020 15:17


Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը