ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց
Հակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց:«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
«18 օրվա մարտական գործողությունների արդյունքում մեր կողմից խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ»,-ասաց Մովսեսյանը:
Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները:
ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց
Հակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: