«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև և համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները». Զախարովա (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտությանը՝ հիշեցնելով, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում:
«Բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, ապա ելնում ենք այն տեսանկյունից, որ դա անհրաժեշտ է: Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դրված են բանակցությունների սեղանին, որոնց բովանդակությունն է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը՝ անվտանգության պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման երաշխիքների պարագայում, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,-ասել է Զախարովան:
Դիվանագետը շեշտադրել է, որ ամեն կողմից արվող հայտարարությունները շատ են և հուզական, սակայն «արդյոք տանո՞ւմ են որոշակի նպատակի հասնելուն»: «Այսօրվա դրությամբ առաջնային նպատակներն են արյունահեղության լիակատար դադարեցումը և անցումը բանակցային գործընթացին, և այդ առնչությամբ մենք բազմիցս կոչ ենք արել բոլորին, ովքեր այս կամ այն կերպ կապված են հակամարտության հետ և անմիջական հակամարտող կողմերին՝ անել ամեն ինչ, որ բոլոր հայտարարությունները ծառայեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»,-հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի անդրադարձին կարող եք հետևել 39-րդ րոպեից:

Աղբյուրը՝ tert.am