Քաղաքական

16.10.2020 08:40


Ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Բացի այդ, անհրաժեշտ է հարցն ուղիղ դնել, և անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար»,-գրել է դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը