Քաղաքական

16.10.2020 14:40


Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում. Հունաստանի ԱԳ նախարարը՝ պատերազմի մասին

Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում. Հունաստանի ԱԳ նախարարը՝ պատերազմի մասին

Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը:

«Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով»,-ասաց Դենդիասը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրում կառուցողական մոտեցում ու կողմնակից են խաղաղ տարբերակին:

«Հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությունը: Անկարայի միջամտությունն իրականում մտահոգիչ է: Հունաստանն այդ մասին բարձրաձայնել է: Մենք առաջարկեցինք ԵՄ-ին կոչ անել՝ դադարեցնելու արտաքին կողմերի ներգարվվածությունը»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ խորհրադակցությունների համար հետ են կանչել Բաքվում իրենց դեսպանին, իսկ կեղծ լուրերը չեն հանդուրժելու:

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Զոհրաբ Մնացականյանին ներկայացրել է ապօրինի գործողությունները Սիրիայում, Իրաքում,Կիպրոսում: Նա ընդգծեց, որ «բոլորի դեպքում ընդհանուր հայտարարը Թուրքիան է»:
Նախարարն ասաց, որ Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողություններով, ոչ թե՝ հայտարարություններով:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը