Լրահոս

11.04.2009 12:13


Թուրքիայում մեկնարկում է «Հայ–թուրքական ներկայիս հարաբերությունները» խորագրով համաժողով

Այսօր Թուրքիայում մեկնարկելու  է «Հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները» խորագրով համաժողովը։ Միջոցառման նպատակն է՝ հստակեցնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ու, Ադրբեջանի շահերի համատեքստում, սահմանի բացման հեռանկարները։ Համաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորում է Միլի Մեջլիսի պատգամավոր Ազա Գուլիևը։ Այցելության շրջանակներում, Ադրբեջանի պատվիրակությունը հանդիպելու է Թուրքիայի պաշտոնյաների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը