Սաուդյան Արաբիան ուժեղացնում է թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը
Սաուդյան Արաբիայում մանրածախ առևտրի առաջատար ցանցերից մեկը դադարեցրել է թուրքական ապրանքների ներկրում, ինչն արվել է Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեմ ամբողջական բոյկոտի արշավի շրջանակում: Հայտնի է, որ միապետության նման դիրքորոշումը պայմանավորված է այն պնդմամբ, որ Անկարան միջամտում է Մերձարևելյան տարածաշրջանի պետությունների ներքին գործերին:
Gulf News-ի փոխանցմամբ՝ խոսքը Abdullah Al Othaim Markets առևտրային ցանցի մասին է, որն արգելել է թուրքական ապրանքների ներկրումն ու եղած թուրքական ապրանքից հնարավորինս արագ ազատվելու որոշում է կայացրել:
«Մեր առաջնորդները, կառավարությունն ու անվտանգությունն այն կարմիր գիծն են, որը չի կարելի հատել»,-ասված է ընկերության հայտարարությունում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը ևս թեմայի վերաբերյալ գրառում էր արել թվիթերյան միկրոբլոգում:
«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,-գրել է նա:

Աղբյուրը՝ tert.am