Աշխարհ

17.10.2020 18:41


Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա․ կա վիրավոր (տեսանյութ)

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա․ կա վիրավոր (տեսանյութ)

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա։ Ակցիայի ավարտից հետո, երբ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմից Թել Ավիվ ճանապարհին էին, ադրբեջանցիները փակել են ճանապարհը եւ սկսել հարձակվել հայկական դրոշներով միայնակ մեքենաների վրա։

Ակցիայի մասնակից քաղտեխնոլոգ Մենդել Կորսունսկու խոսքով՝ իրադարձության վայր է ժամանել ոստիկանությունը, ինչպես նաեւ շտապօգնության մեքենա։ Ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, որի վրա հայկական դրոշ կար, եւ ծեծել տարեց հային։ Դրանից բացի, նրանք նաեւ ջարդում էին հայերի մեքենաները։

Կորսունսկին նաեւ հայտնել է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները ակցիա են անցկացրել Պետախ-Տիկվա քաղաքում, որտեղ մոտ 1000 հայ է բնակվում։ Հայկական համայնքը ոստիկանության խնդրանքով ադրբեջանական ակցիայի համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծել։

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելում ակցիա է ընթացել ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի, որը ներառել է Հայֆայից մինչեւ Երուսաղեմ ավտոերթ եւ հանրահավաք Կնեսեթի շենքի մոտ։ Ակցիային մասնակցել է 300 ավտոմեքենա եւ մի քանի հարյուր մարդ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը