Քաղաքական

17.10.2020 22:04


Արցախի ՄԻՊ-ը պատրաստ է ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը

Արցախի ՄԻՊ-ը պատրաստ է ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը պատրաստ է ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքը առաջանա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը այս մասին ասաց հոկտեմբերի 17-ին ասուլիսի ժամանակ:

«Տեղյակ եմ այդ զինվորի առողջական վիճակով: Տեղյակ եմ, որ մեր առողջապահության համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել և ցուցաբերում նրան: Իմ լիազորությունների շրջանակներում էլ պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե կարիքն առաջանա»,-ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ այդ հարցով կապի մեջ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարության հետ, ըստ անհրաժեշտության նրանց աջակցում է, որպեսզի իրենք էլ իրենց պարտականությունները կարողանան պատշաճ կատարել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 11 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը