Հարավային ուղղությամբ հակառակորդը 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է հարձակում զարգացնել, հայ հրետանավորները խոցել են նրանց. Արծրուն Հովհաննիսյան
Վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները։Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերին։ Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այլ ուղղություններում այս պահին էլ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այլևս մեծաթիվ զրահատեխնիկա չի կիրառում, օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ է կիրառվել։
Հարավային ուղղությամբ հակառակորդը 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է հարձակում զարգացնել, հայ հրետանավորները խոցել են նրանց. Արծրուն Հովհաննիսյան
Վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները։ Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերին։ Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այլ ուղղություններում այս պահին էլ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այլևս մեծաթիվ զրահատեխնիկա չի կիրառում, օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ է կիրառվել։
Աղբյուրը՝ aysor.am