Ադրբեջանը հարձակվել է Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»։