«Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնել, բայց դառնում է ծաղրի առարկա». Անժելա Էլիբեգովա (լուսանկար)
«Ադրբեջանը միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար փորձում է հնարավոր բոլոր մանիպուլյատիվ մեթոդներն օգտագործել, և շատ արագ դա դառնում է կամ ծաղրի առարկա, կամ բացահայտվում է: Նույնիսկ սոցցանցերի օգտատերերի մակարդակով է ադրբեջանական քարոզչությունը բացահայտվում և որևէ ազդեցություն չի ունենում ո՛չ մեր հանրության, ո՛չ էլ արտաքին աշխարհի վրա»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ֆեյք օրակարգ սկսեցին ստեղծել՝ չունենալով որևէ ապացուցողական բազա, ինչպես դա բնորոշ է ադրբեջանական քարոզչությանը.
«Երեկ տեսանք համացանցում ծաղրի արժանացած ադրբեջանցի «լրագրողի» լուսանկարը, որն իբրև թե փլատակների տակից հանել էր մանկական ստերիլ շիշ և ծծակ: Երկրորդ՝ տեսանք, որ իրենք փորձեցին մեր Ղազանչեցոց եկեղեցում թավջութակ նվագող տղայի քեյսը քոփի անել, հետո պարզվեց, որ դա մոնտաժ է և նկարահանվել է կանաչ ֆոնի վրա: Մենք տեսանք էլի բեմականացված տեսանյութեր ադրբեջանցի լացող աղջիկ երեխայի մասնակցությամբ, իսկ այդ երեխայի ծնողները սոցցանցերում տեղադրեցին տեսահոլովակ, թե ինչպես է դա նկարահանվել: Իսկ դրան զուգահեռ՝ մենք ունենք բազմաթիվ փաստեր՝ ֆոտո-վիդեո ապացույցներ՝ մեր խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ, որոնց հանդեպ նույնպես, ցավոք, աշխարհը, միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունները կարծես թե մինիմալ ուշադրություն են դարձնում և մնում են անտարբեր»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս անտաղանդ քարոզչության մեջ միայն ադրբեջանական ներուժն է օգտագործվում, թե՞ թուրք-ադրբեջանական միասնական աշխատանք է սա:
«Ինձ թվում է՝ ադրբեջանական ներուժն է, ոնց կարողանում են՝ այդպես էլ անում են. սովորաբար հենց այդ մակարդակում էլ վարում են իրենց քարոզչությունը, և ըստ երևույթին՝ իրենք իրենց հանրությունն ավելի լավ գիտեն, գիտեն՝ ինչ տիպի ցածր մակարդակի քարոզչություն է իրենց հանրության վրա ազդում»,-ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ Ադրբեջանի հանրությունը կերակրվո՞ւմ է այդ ստերով, թե՞ այնտեղ էլ կան գիտակից մարդիկ, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև նույնիսկ իրենց շատ գիտակից շերտը, որը շատ փոքր է իրականում, ամբողջովին էյֆորիկ և իշխանությանը սատարող գրառումներով է հանդես գալիս, մերժողականության մեջ են: Իրենք նույնիսկ հերքում են Շուշիի եկեղեցուն հարվածը, չուզելով ընդունել այդ իրողությունը՝ հնարավորինս փորձելով խուսափել իրական պատկերից և հավատալ միայն իրենց քարոզչությանը: Այսինքն՝ հույս դնել այնտեղ գիտակից հատվածի վրա՝ այս պահին հնարավոր չէ: Նույնիսկ, եթե գիտակցում են իրականությունը, այս փուլում չեն բարձրաձայնում»: