Քաղաքական

18.10.2020 10:30


Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Որևէ արձագա՞նք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի այս նոր խախտման վերաբերյալ: Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,-նշել է Բեգլարյանը սոցիալական ցանցում՝ կիրառված հեշթեգերով կոչ անելով չլինել կույր, ճանաչել Արցախի անկախությունը:

Այս խորագրի վերջին նյութերը