Քաղաքական

18.10.2020 10:53


Հակառակորդը փորձում է Խուդաֆերինի ջրամբարը վերցնել՝ Իրանի նկատմամբ ազդեցություն ունենալու համար. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Հակառակորդը փորձում է Խուդաֆերինի ջրամբարը վերցնել՝ Իրանի նկատմամբ ազդեցություն ունենալու համար. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը՝ Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում եւ հետ են մղվում։ Իմ կարծիքով՝ հակառակորդը շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողություն։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որով հիմնականում բավարարում էին Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ»,-նշեց Բաբայանը։

Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանում շարունակվում է տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները. «Նրանք մի շարք խմբերով ներթափանցում են ՌԴ տարածք, նույնը կատարվում է նաեւ Իրանի սահմանին»։

Անդրադառնալով միջազգային հանրության ջանքերն՝ հրադադարի ուղղված՝ Դավիթ Բաբայանը գնահատեց դրական. «Առաջին հերթին եղբայրական մեր Ռուսաստանի՝ հրադադարի վերականգնման եւ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։ Եթե այս անգամ եւս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը եւ կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շատ ավելի կոշտ եւ այլ մեթոդներով է վերականգնվելու զինադադարը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը