Քաղաքական

19.10.2020 09:57


Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ

Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ
Հերոսական դրվագ
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։
Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։
***
Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ։ Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։ Հենց նրա կողքին կռվեք սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ։
***
Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր, որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը