Քաղաքական

19.10.2020 14:02


Կարծում եմ, որ մարդիկ կան, որոնց ասելիքը կարող է օգտակար լինել հանրապետությանը. Հրանտ Բագրատյան

Կարծում եմ, որ մարդիկ կան, որոնց ասելիքը կարող է օգտակար լինել հանրապետությանը. Հրանտ Բագրատյան

«Ցանկություն կա դժվար դրության մեջ օգնելու պետությանը, կարծում ենք, որ մարդիկ կան, որոնց խոսքը, ասելիքը կարող է օգտակար լինել հանրապետությանը: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին»:

Այս մասին Yerevan.Today-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով արտախորհրադարանական կուսակցությունների հայտարարությունը:

Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին և Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Այլ հարցերի Բագրատյանը չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, որ կիսում է հայտարարության մեջ տեղ գտած բոլոր մտքերը, իսկ հարցին, հետևել է արձագանքներին, թե ոչ, պատասխանեց, որ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը