Քաղաքական

19.10.2020 15:01


ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողի գլխատման դեպքը ներկայացնել ՄԻԵԴ

ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողի գլխատման դեպքը ներկայացնել ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողին գլխատելու դեպքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Հիմա մենք նախապատրաստում ենք ՄԻԵԴ ուղարկվող նյութերի թարմացում, այդ փաստը ևս ավելացվելու է ուղարկվող այլ դեպքերին»,-ասաց Կիրակոսյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հոկտեմբերի 19-ին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:

Այս խորագրի վերջին նյութերը