Քաղաքական

20.10.2020 12:17


Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ․ Կոսաչով

Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ․ Կոսաչով

ՌԴ Դաշնության խորհուրդը նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողության պայմանը: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, փոխանցում է РИА Новости-ն:

Սենատորի խոսքով՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ:

Կոսաչովը նշել է, որ պետք է գնահատել նաև այն վտանգը և ռիսկերը, որոնք առաջանում են նման գործողության հետ կապված: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ որևէ կանխատեսում անելը դեռ վաղ է:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը