Քաղաքական

20.10.2020 13:34


Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Քիչ առաջ 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Փորձել են լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ասել է վարչապետի մամլո խոսնակը:

Ավելի ուշ կայքը տեղադրել է տեսանյութ, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Այս խորագրի վերջին նյութերը