Քաղաքական

20.10.2020 16:07


Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, եւ բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,-հայտարարել է Պոսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս է նախապատարստվում Ռուսաստան Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը