Քաղաքական

20.10.2020 19:20


«Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր». ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը մարտի դաշտից նկարագրել է հայկական ուժերի հզոր հակահարվածը

«Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր». ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը մարտի դաշտից նկարագրել է հայկական ուժերի հզոր հակահարվածը

Ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը, որն առաջիններից էր, որ մեկնեց Արցախ՝ լուսաբանելու սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական հարձակումը, իր Telegram-ալիքում ներկայացրել է, թե ինչպես են հայկական ուժերը հզոր հակահարված տալիս հարվային ուղղությամբ:

«Իմ տվյալներով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարձակում է իրականացրել՝ ադրբեջանցիներին հետ մղելով նախկինում գրաված դիրքերից, այդ թվում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանում: Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր»,-նկարագրել է լրագրողը:

«Ալիևի և նրա հովանավոր Էրդողանի ծրագրերը հերթական անգամ ի չիք եղան՝ բախվելով հայկական բանակի կամքին: Առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրի նեղ հատվածով, ադրբեջանական բանակի համար մեծ բարդություններ է ստեղծում»,-հավելել է Կոցը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը