Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Շարունակում ենք քննարկումները, փորձում ենք ճշտել մեր դիրքորոշումները և անելիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումից հետո ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից նամակի լուրերին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քննարկվել են տարբեր հարցեր, բայց այդ նամակի հետ կապված կոչ արեց հարցնել վարչապետին:
«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը մտահոգիչ է, խիստ մտահոգիչ, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում, դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել»,-ասաց նա և գնահատականներից զերծ մնաց:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց՝ այս ամենի ավարտից հետ կխոսեն, շատ բան կա խոսելու:
Ավելի վաղ մի շարք քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով Կառավարությունից պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձաքննություն ունեցող անձանց:

Աղբյուրը՝ tert.am