Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն
Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը եւ վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։
««Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետեւում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը եւ վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:
Հայ ժողովրդի եւ հայկական երկու պետականությունների հեղինակավոր եւ կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը:

Աստված օգնական»,-ասվում է հայտարարության մեջ։